Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մարմինների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 21-ի N286 որոշմամբ հաստատված կարգի 38-39-րդ կետի և հիմք ընդունելով Սիմոնյան կրթական հիմնադրամի 07․03․2023թ. գրությունն ու Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը, ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության հողերից 0,01125 հեկտար խառը կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-073-0029-ից) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով, <<Թումոն տուփի մեջ>> ծրագրի իրականացման համար հատկացնել Սիմոնյան կրթական հիմնադրամին։ 2.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Սիմոնյան կրթական հիմնադրամի հետ կնքել հողամասի անհատույց (մշտական) օգտագործման իրավունքի պայմանագիր՝ ապահովելով կնքված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |