Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 62-րդ և 63-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է. Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 17-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման երկրորդ եռամսյակի ընթացքի մասին
3․ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության հողերից նվիրաբերության իրավունքով Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Ջրային կոմիտեի, հողամաս հատկացնելու մասին։
4․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 56-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության 0.1071 հեկտար հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին։
6․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի համար արտաբյուջետային հաշիվ բացելուն հավանություն տալու մասին։
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու << Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եվ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 63-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N57-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
8.Հայաստանի Հանրապետութան Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստերի ժամանակացույցը սահմանելու մասին։ |