Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, նույն հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 67-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման դրույթներով, ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշման դրույթներով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ գյուղի 1-ին փողոց թիվ 120 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող <<Բնակավայրերի>> նպատակային նշանակության <<Բնակելի կառուցապատման>> գործառնական նշանակության 0.1071 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-047-0003-0013, վկայական N 03082023-09-0009) նախապատվության ուղղակի վաճառքով 180249,3(մեկ հարյուր ութսուն հազար երկու հարյուր քառասունինը ամբողջ երեք) ՀՀ դրամ արժեքով օտարել ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Մուշ գյուղի նախկին բնակիչ, բռնի տեղահանված, գնմամբ նախապատվություն ունեցող Վարուժան Սերյոժայի Հայրապետյանին (անձ.AS0212910 , տրվ. 26.06.2018թ., 070-ի կողմից)՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:
2․Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։ |