| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԺԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, «ԷՆԵՐԴԳԵՏԻԿԱՅԻ» ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՄԻԱՎՈՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետով, 67-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հաշվի առնելով Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-0 , դեմ-0 , ձեռնպահ-0 , ավագանին որոշում է. 1․ Տալ հավանություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի գյուղ Հարժիս թիվ 31 հասցեում գտնվող «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նպատակային նշանակության «Էներգետիկայի» գործառնական նշանակության 0,0225 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-056-0101-0041, վկայական N 02052024-09-0044) հողմակայաններ կառուցելու նպատակով 50000(հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով աճուրդ-վաճառքով օտարելուն։
2. Տալ հավանություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի գյուղ Հարժիս թիվ 32 հասցեում գտնվող «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նպատակային նշանակության «Էներգետիկայի» գործառնական նշանակության 0,0225 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-056-0103-0058, վկայական N 02052024-09-0043) հողմակայաններ կառուցելու նպատակով 50000(հիսուն հազար) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով աճուրդ-վաճառքով օտարելուն։
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետով սահմանված գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։ |