Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին  որոշում է.

Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 27-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2022թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2021թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 74-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

4. «ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամի կողմից Տաթև համայնքին տրանսպորտային միջոց նվիրաբերելուն հավանություն տալու և տրանսպորտային միջոցի հետագա շահագործման պահպանման ու սպասարկման պայմանները սահմանելու մասին

5. Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի վարչական տարածքի <<Հայրիկի տախտ>> թաղամասի թիվ 1 հասցեում կառուցված օրինականացված հասարակական նշանակության 994,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով 38 միավոր և օրինականացման փուլում գտնվող 14 միավոր ինքնակամ կառույցների, ինչպես նաև դրանց սպասարկման ու պահպանման համար առանձնացված 0,9091 հեկտար <<հանգստի հողեր>> գործառնական նշանակության հողամասը տվյալ կառուցապատումն իրականացրած անձին նախապատվության իրավունքով վաճառքի կամ վարձակալությամբ տրամադրմանը համաձայնություն տալու, ինքնակամ շենք-շինությունների օրինականացումից հետո դրանց տնօրինման գործընթացում արձանագրված ոչ իրավաչափ վարչարարությունն՝ ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Տաթև համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 36-Ա, 2019 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 38-Ա և 2019 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 70-Ա որոշումները անվավեր ճանաչելու, Տաթև համայնքի ղեկավարի 2020 թվականի փետրվարի 25-ի թիվ 30-Ա որոշումը անվավեր ճանաչելու, ինքնակամ կառուցապատող Գարիկ Հայրապետյանի հետ 2020 թվականի փետրվարի 26-ին կնքած վարձակալության պայմանագիրը լուծելու, Տաթև համայնքի ղեկավարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի <<Հասարակական նշանակության շինությունները Գարիկ Հայրապետյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին>> թիվ 126-Աորոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև համայնքի անունով որպես սեփականություն գրանցված 994,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով 38 միավոր հասարակական նշանակության շինությունների և դրանց պահպանման ու սպասարկման համար առանձնացված հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության, հանգստի հողեր գործառնական նշանակության 0,9091 հեկտար մակերեսով հողամասի գնման՝ ինքնակամ կառուցապատողի նախապատվության իրավունքի ժամկետների վերականգնմանհամար համայնքի ղեկավարին առաջարկ ներկայացնելու մասին

 

6․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը և ժամը որոշելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner