Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԱՏ ԳԵՐԱՍԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ <<ԱՊՐԵԼՈՒ>> ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածով,  հիմք ընդունելով Տաթև համայնքի և <<Ապրելու>> բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագիրը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ-, ձեռնպահ- , ավագանին որոշում է

  1.  Ընդունել ի գիտություն և տալ հավանություն՝ Տաթև համայնքի և <<Ապրելու>> բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագիրը։
  2. Համայնքի ղեկավարին՝ հուշագրից բխող համաձայնությունը ամրագրել պայմանավորվածությունները առարկայական դարձնելու համար կնքվելիք նվիրաբերության պայմանագրով՝  Տաթև համայնքում 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն   ծրագրերի իրականացման նպատակով 78964760(յոթանասնութ միլիոն իննը հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր վաթսուն) ՀՀ դրամի չափով <<Ապրելու>> բարեգործական հիմնադրամից համաֆինանսավորում ստանալու համար։
  3. Տաթև համայնքի և <<Ապրելու>> բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագիրով սահմանված ընդհանուր գումարի և 2022 թվականի ծրագրերին հատկացվող գումարի տարբերություն կազմող 31035240(երեսունմեկ միլիոն երեսունհինգ հազար երկու հարյուր քառասուն) ՀՀ դրամը տեղափոխել Տաթև համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համաֆինանսավորման նպատակով:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԱՏ ԳԵՐԱՍԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner