Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2025 թվականի փետրվարի 21-ի N01/05/01236-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի N03.1/03.62/5414-2025 գրությունը և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակի ղեկավարին ուղղված կարծիքը, հաշվի առնելով Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը, կողմ- , դեմ - , ձեռնպահ - , ավագանին որոշում է. 1․ Տալ հավանություն՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում նոր դպրոցական շենքի կառուցումը գոյություն ունեցող դպրոցական շենքի տարածքում կառուցելուն։
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող հետագա գործառույթների իրականացումը։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուն հաջորդող օրվանից։ |