Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԱՏ ԳԵՐԱՍԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16–ի N 1708–Ն որոշմամբ սահմանված կարգի 12–րդ կետի  դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետի 2023 թվականի հունիսի 12-ի N 01/16/04055-2023 գրությունն ու ս/թ հոկտեմբերի 30-ին Տաթևի համայնքապետարանում անցկացված հանրային լսման թիվ 1 արձանագրությունը, համաձայն համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով – կողմ, –դեմ, – ձեռնպահ, ավագանին որոշում է`

1.Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ(սուբվենցիաներ) ստանալու նպատակով Տաթև համայնքի կողմից 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման ներկայացվող՝

 1. Տաթև համայնքի համար «Ավտոաշտարակի ձեռք բերում»,

2Տաթև համայնքի «Շինուհայր բնակավայրում 380 մ ճանապարհի հիմնանորոգում, ջրահեռացման առուների տեղադրում, մայթերի կառուցում»,

3․ Տաթև համայնքի «Տաթև, Խոտ, Հալիձոր, Հարժիս  բնակավայրերի մշակույթի տան  շենքերի և Սվարանց բնակավայրի վարչական շենքի վերանորոգում »,

4. Տաթև համայնքի «Հարժիս բնակավայրի համար կոյուղու ցանցի կառուցում»,

5. Տաթև համայնքի «Շինուհայր բնակավայրի ՆՈՒՀ–ի շենքի առանձին հատվածների վերանորոգում և գույքի համալրում»,

6. Տաթև համայնքի «Տաթև, Խոտ, Հալիձոր, Հարժիս  բնակավայրերի մշակույթի տան  շենքերի և Սվարանց բնակավայրի վարչական շենքի համար գույքի ձեռքբերում »,

7․ Տաթև համայնքի համար «Բազմաֆունկցիոնալ էքսկավատորի ձեռք բերում»։

8․ ՏաթևհամայնքիՏաթևբնակավայրի ՆՈՒՀ-իառանձին հատվածների վերանորոգում և գույքի համալրում

ծրագրային հայտերին՝ համաձայն հավելվածներ 1-ից 7-ի:

2.Բյուջետային ֆինանսավորման հայտերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գնահատման և պետական նպատակային հատկացումներ ստանալու նպատակով:

3․ Համայնքի 2023 և 2024 թվականների բյուջեների եկամտային և ծախսային մասերում ըստ անհրաժեշտության  իրականացնել համապատասխան փոփոխություններ։ 

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԱՏ ԳԵՐԱՍԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner