Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, հաշվի առնելով ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի 2023 թվականի մարտի 21–ի գրությունը, «Շտիգեն» ՍՊԸ–ի 2023 թվականի մարտի 27–ի գրությունը և ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի ու «Շտիգեն» ՍՊԸ–ի միջև 2023 թվականի մարտի 1–ին կնքված WFP/AMCO/2023/4400316796 համաձայնագիրը, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- , քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է.
1․ Տալ համաձայնություն՝ ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Տաթև համայնքում 40․15 կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման ծրագրին։
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով համայնքի 2023 թվականի բյուջեից ապահովել 1150000(մեկ միլիոն մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ համաներդրումը:
3․ Սույն որոշման 2–րդ կետում նշված 1150000(մեկ միլիոն մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը Տաթև համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսային համապատասխան հաշվից փոխանցել ծրագիրը իրականացնող «Շտիգեն» ՍՊԸ–ի հաշվին՝ Տաթև համայնքի և «Շտիգեն» ՍՊԸ–ի միջև համապատասխան պայմանագիր կնքելուց հետո։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո հաջորդող օրվանից։ |