Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը.
.Տաթև համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 64-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները։
1.1Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով`390165488/երեք հարյուր իննսուն միլիոն մեկ հարյուր վաթսունհինգ հազար չորս հարյուր ութսունութ ՀՀ դրամ» բառերը և թիվը փոխարինել «եկամուտների գծով` 388866363/երեք հարյուր ութսունութ միլիոն ութ հարյուր վաթսունվեց հազար երեք հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամ բառերով և թվով:
1.2 Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 456141515 /չորս հարյուր հիսունվեց միլիոն մեկ հարյուր քառասունմեկ հազար հինգ հարյուր տասնհինգ/ՀՀ դրամ» բառերը և թիվը փոխարինել «ծախսերի գծով` 454842390 /չորս հարյուր հիսունչորս միլիոն ութ հարյուր քառասուներկու հազար երեք հարյուր իննսուն/ՀՀ դրամ բառերով և թվով:
1.3 Որոշման 2-րդ կետի 1-ին հատվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 1-ի:
1.4 Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 2-ի:
1.5 Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 3-ի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |