Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի, 67-րդ հոդվածի,7–րդ հոդվածի 5–րդ մասի 1–ին կետի, 44–րդ հոդվածի , 49–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին կետի 1–5 ենթակետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հաշվի առնելով Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , ավագանին որոշում է. 1․Տալ հավանություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ գյուղի 1-ին փողոց թիվ 114 հասցեում գտնվող «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության 0.1071 հեկտար հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-047-0003-0017, վկայական N 24082023-09-0031) բնակելի տուն կառուցելու նպատակով 360498 (երեք հարյուր վաթսուն հազար չորս հարյուր իննսունութ) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով աճուրդ-վաճառքով օտարելուն։
2․Աճուրդի հաղթող մասնակցի համար սահմանել հետևյալ սահմանափակումները․ ա) տնամերձ հողամասի կառուցապատման աշխատանքները ավարտել 3 տարվա ընթացքում բ) կառուցապատված հողամասը սեփականատիրոջ կողմից չի կարող օտարվել 10 տարվա ընթացքում։
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։ |