Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12–րդ հոդվածի 1–ին մասի 1–ին և 2–րդ կետերի սահմանած դրույթներով, 13-հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Տաթև համայնքում 2023 թվականի մայիսի 2–ին տեղի ունեցած հանրային լսման արձանագրությունը, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ-, քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝
- Տալ համաձայնություն՝ Տաթև համայնքի մասնակցությանը «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին:
- Համաձայնություն տալ՝ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Տաթև համայնքի 2023 թ․ բյուջեից կատարել 2800000(երկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ համաներդրումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|