Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2025 թվականի N 0121–Ա

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով և 42-րդ  հոդվածի  1-ին մասի 6-րդ  կետով,«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի   Հանրապետության  Կառավարության 2015թ.  մարտի  19-ի  թիվ  596-Նորոշման դրույթներով և հիմք ընդունելով  «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ–ի կողմից ներկայացված 2025 թվականի սեպտեմբերի 19-ի դիմումը, որոշում  եմ

1.ՀՀ Սյունիքի մարզի Տաթև  համայնքի Սվարանց բնակավայրում  «Տելեկոմ Արմենիա» ԲԲ ընկերությանը պատկանող ցանցի արդիականացման համար տալ շինարարության թույլտվություն: 

1.1.Շինարարական  աշխատանքներն իրականացնել 14 ամսվա  ընթացքում։

1.2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Տաթև համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:

2.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

3.Սույն  որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Շինուհայր