Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 փետրվարի 2025 թվականի N 018-Ա

ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱԼԻՁՈՐ ԳՅՈՒՂԻ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄԱՐԱՏ ՄԱՍԻՍԻ ԳԵՐԱՍԻՄՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0․0174 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ՝ ԱՎՏՈԼՎԱՑՄԱՆ ԿԵՏԸ, ԾԱԾԿԸ ԵՎ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Քաղաքացիական օրենսգրքի>>  301 հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 3-րդ կետով, նույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի դրույթներով,   հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 9)-րդ ենթակետով սահմանված աղյուսակի 17-րդ տողի գործակիցը, հաշվի առնելով Մարատ Մասիսի Գերասիմյանի 2025 թվականի հունվարի փետրվարի 3-ի՝ իր կողմից կառուցված ինքնակամ շինությունների(առևտրի սրահ, զուգարան, շվաքարան, ծածկ և պարիսպ) օրինականացման վերաբերյալ  դիմումը, որոշում եմ՝

1․ Մարատ Մասիսի Գերասիմյանին սեփականության իրավունքով պատկանող «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Այլ հողեր» գործառնական նշանակության 0․0174 հա մակերեսով հողամասում  (հասցեն՝ Տաթև համայնք գյուղ Հալիձոր, թիվ 1) ինքնակամ կառուցված 55.07 քառակուսի մետր արտաքին չափերով շինությունները(ավտոլվացման կետ, ծածկ և պարիսպ), որից՝ 46.0 քառակուսի մետր ավտոլվացման կետ, 8.36 քառակուսի մետր ծածկ, 0.71 քառակուսի մետր պարիսպ(Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023UTTVEJ, վկայական N 13112023-09-0072), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջող իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու  որպես Մարատ Մասիսի Գերասիմյանի սեփականություն: 

2.Պարտավորեցնել Մարատ Մասիսի Գերասիմյանին ինքնակամ շինությունների օրինականացման համար տեղական բյուջեի 900285113099 հաշվեհամարին վճարել 84806(ութսունչորս հազար ութ հարյուր վեց) ՀՀ դրամ՝ (57.07x20000.0x0.0743=84806): Որոշման ուժի մեջ մտնելու օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
 
3. Սույն որոշման 1-ին կետի ուժով պայմանավորված, օրինականացված «Հասարակական» նշանակության շենք շինություններով ծանրաբեռնված 09-054-0013-0017 կադաստրային ծածկագրով 0.0174 հա հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ «Այլ հողեր»-ից «Հասարակական կառուցապատման»  (հիմք՝ ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 3-րդ կետ, համաձայն որի՝« ․․․ ինքնակամ կառույցների օրինականացման դեպքում` ըստ անհրաժեշտության, հողամասերի գործառական նշանակությունը համարվում է փոփոխված»)։
   
4․ Սույյն որոշումը ենթակա է պետական գրանցման                                                                                                                                                         

5․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկումից հետո հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Շինուհայր