 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 մարտի 2025 թվականի N 034-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,1685 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 48-րդ, 60-րդ, և 76–րդ հոդվածների դրույթներով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականիապրիլի 12-ի N 286 որոշման դրույթներով, հիմք ընդունելով Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի18-ի թիվ 45-Ա որոշումը և 2025 թվականի մարտի7-ին Տաթևի համայնքապետարանում կայացած վարձակալության իրավունքի մրցույթի N 01 և մրցույթի արդյունքների ամփոփման մասին N 02 արձանագրությունները, որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող <<Գյուղատնտեսական>> նպատակային նշանակության <<Այլ հողատեսք>> գործառնական նշանակության 0․1685 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-073-0113-0007, վկայական N02042024-09-0010) 25(քսանհինգ) տարի ժամկետով՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության իրավունքով՝ տարեկան 5000(հինգ հազար) ՀՀ դրամ վճարով տրամադրել Հենրիկ Վահրամի Միրզոյանին(անձ․ AS0221469, տրված 11․06․2018թ․, 032-ից), այսուհետ վարձակալ։
2․ Լիազորել Տաթևի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանին՝ Տաթև համայնքի անունից վարձակալի հետ կնքել հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման պայմանագիր:
3. Նախազգուշացնել վարձակալին, որ հողամասի վարձակալության իրավունքի տրամադրումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Շինուհայր