 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2025 թվականի N 050-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.06000 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Տաթև համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի N 05-Ա որոշումը, որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի 10-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 09-073-0029-0101 կադաստրային ծածկագրով 0.06000 հեկտար հողամասը(վկայական N 13032023-09-0010)՝ «ՏԱԹԵՎԻ ԱԱՊԿ»(առողջության առաջնային պահպանման կենտրոն) կառուցելու նպատակով՝ նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։
2․ Լիազորել Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանին՝ Տաթև համայնքի անունից հանդես գալ նոտարական գրասենյակում և նվիրառուի հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նշված հողամասի նվիրաբերության պայմանագիրը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելուն հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Շինուհայր