 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մայիսի 2025 թվականի N 059-Ա
ԵՐՎԱՆԴ ՎԱԶԳԵՆԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐՎԱԾ 0.12600 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ ԹԵՄԱՏԻԿ ՇԵՐՏՈՒՄ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ՍԽԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24- րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 52-րդ հոդվածի 4-րդ կետով, 59-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ հավելվածի 42-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Տաթև համայնքի Խոտ բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 26 հասցեի բնակիչ Երվանդ Վազգենի Առաքելյանի (ծնված՝ 31.08.1967 թ-ին, նք՝ 015473903 տրված՝ 08.02.2024 թ-ին, 032-ի կողմից) 2025 թվականի մայիսի 6-ի դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, նկատի ունենալով, որ քաղաքացի Երվանդ Վազգենի Առաքելյանի դիմումը բավարարելու համար առկա է Մինչև 1999 թվականի մայիսի 6-ը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված իրավաբանական ուժ ունեցող իրավահաստատող փաստաթուղթ՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Գորիսի տարածքային ներկայացուցչության կողմից 2024 թվականի հունիսի 12-ին տրված N Գր-310 արխիվային տեղեկանքը, ըստ որի՝ 1260.0 քառակուսի մետր հողամասը հատկացվել է քաղաքացի Երվանդ Վազգենի Առաքելյանին, ինչպես նաև հիմք ընդունելով Խոտ բնակավայրի վարչական ղեկավարի 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ 431 տեղեկանքը, որոշում եմ․
1. Սահմանել՝ քաղաքացի Երվանդ Վազգենի Առաքելյանին սեփականության իրավունքով 09-047-0105-0257 կադաստրային ծածկագրից տրված 0.12600 հա հողամասի ճշգրտված սահմանները, համաձայն՝ որակավորված չափագրողի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 10-ին կազմած հատակագծի։
2.Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» N 698-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ հավելվածի 42-րդ կետի դրույթով նախատեսված իրավակարգավորման, ըստ որի՝ «Իրավունքի պետական գրանցում չստացած հողամասերի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունների ուղղումները կադաստրային քարտեզներում կատարվում են հողամասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով հողհատկացման հիմքերը վերականգնելու կամ հողամասի սահմանները ճշտելու մասին համայնքի ղեկավարի որոշումների հիման վրա։ Սույն կետով նախատեսված որոշումների մեջ պարտադիր պետք է նշվեն դրույթներ այն մասին, որ կադաստրային քարտեզում տվյալ հողամասի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունները սխալ են նշվել, ինչպես նաև տեղեկություններ հողամասի նպատակային և (կամ) գործառնական նշանակությունների մասին», արձանագրել, որ որակավորված չափագրողի կողմից կազմված (մուտքագրման ծածկագիր՝ 2025AF7XAQ) հողամասի հատակագծի տվյալների համաձայն՝ կադաստրային քարտեզում թեմատիկ շերտում 09-047-0105-0257 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը սխալ է նշվել։ Սխալի ուղղման արդյունքում` 09-047-0105-0257 կադաստրային ծածկագրից 0.12600 հա մակերեսով հողամասի՝ «Գյուղատնտեսական» նպատակային նշանակության «Վարելահողը» պետք է փոխարինվի սեփականաշնորհված հողամասի նպատակային նշանակության և օգտագործման տեսակին համապատասխանող՝ «Բնակավայրերի» նպատակային նշանակության, «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության հողամասի։
3․Սույն որոշմամբ ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Շինուհայր