 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2024 թվականի N 248-Ա
ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՆՈՒՀԱՅՐ ԳՅՈՒՂԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳԵՎՈՐԳ ՌՈՒԲԵՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0․07350 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ՝ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ(ՆԵՐԱՌՅԱԼ ԲԱՑ ՊԱՏՇԳԱՄԲԸ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱՎԱՆԴԱԿԸ), ԶՈՒԳԱՐԱՆԸ, ԾԱԾԿԸ ԵՎ ՊԱՐԻՍՊՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Քաղաքացիական օրենսգրքի>> 301 հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 9)-րդ ենթակետով սահմանված աղյուսակի 16-րդ տողի գործակիցը, հաշվի առնելով Գևորգ Ռուբենի Գևորգյանի 2024 թվականի դեկտեմբերի 19–ի՝ իր կողմից կառուցված ինքնակամ շինությունների(օժանդակ շինությունների(ներառյալ բաց պատշգամբը և աստիճանավանդակը), զուգարանի․ ծածկի և պարիսպների) օրինականացման վերաբերյալ դիմումը, որոշում եմ՝
1․ Գևորգ Ռուբենի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող 0․07350 հա մակերեսով հողամասում (հասցեն՝ Տաթև համայնք գյուղ Շինուհայր, փողոց 5, թիվ 2/1) ինքնակամ կառուցված 227.77 քառակուսի մետր արտաքին չափերով շինությունները(կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2024HR4JSA), որից՝ 3.26 քառակուսի մետր զուգարանը, 216.62 քառակուսի մետր օժանդակ շինությունները(ներառյալ բաց պատշգամբը և աստիճանավանդակը) և 7.89 քառակուսի մետր պարիսպները, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջող իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Գևորգ Ռուբենի Գևորգյանի սեփականություն:
2.Պարտավորեցնել Գևորգ Ռուբենի Գևորգյանին ինքնակամ շինությունների օրինականացման համար տեղական բյուջեի 900285113099 հաշվեհամարին վճարել 199071(մեկ հարյուր իննսունինը հազար յոթանասունմեկ) ՀՀ դրամ՝ (227.77x10000.0x0.0874=199071): Որոշման ուժի մեջ մտնելու օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: 3․ Սույյն որոշումը ենթակա է պետական գրանցման
4․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկումից հետո հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Շինուհայր