Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2025 թվականի N 040-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱԼԻՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 15 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏԱՆ ՇԵՆՔԻ 1-ԻՆ ՀԱՐԿԻՑ 204.1 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՏԱՐԱԾՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Տաթևի համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի 1-ին փողոցի թիվ 15 հասցեում գտնվող մշակույթի տան շենքի 1-ին հարկից 204․1 քառակուսի մետր տարածքը անհատույց օգտագործման իրավունքով «Դիլիջանի համայնքային կենտրոն» հասարակական կազմակերպությանը տրամադրելու մասին» N 06-Ա որոշումը, որոշում եմ․

1․  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի 1-ին փողոցի թիվ 15 հասցեում գտնվող  մշակութի տան շենքի 1-ին հարկից 204․1 քմ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով 10(տաս) տարի ժամկետով «Դիլիջանի համայնքային կենտրոն» հասարակական կազմակերպությանը(Պետական ռեգիստրում գրանցման համար՝ 211․171․1132858) տրամադրելուն՝ նշված տարածքում՝ կրթության, համայնքի հզորացման, մշակույթի և սպորտի ոլորտներում «Տաթևի համայնքային կենտրոնի» գործունեությունը ծավալելու նպատակով։

2․ Լիազորել Տաթևի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանին՝ Տաթև համայնքի անունից կնքել տարածքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագիրը:

3․ Սույն որոշումը  ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Շինուհայր