 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2025 թվականի N 0119-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի և հիմք ընդունելով Մհեր Վոլոդյայի Հայրապետյանի 2025 թվականի օգոստոսի 25-ի անձնական դիմումը, որոշում եմ`․
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի Մայրուղի փակուղի թիվ 25/1 հասցեում գտնվող 09-073-0027-0014 կադաստրային ծածկագրով 0,4858 հա մակերեսով <<Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության>> նպատակային նշանակության <<Գյուղատնտեսական արտադրական օբյեկտների>> գործառնական նշանակությունը փոխել <<Արդյունաբերական օբյեկտների>> գործառնական նշանակության:
2.Նշված հողատարածքը հանել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի հաշվեկշռից և ընդգրկել արտադրական օբյեկտների հողերի հաշվեկշռում:
3.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Շինուհայր