Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2025 թվականի N 051-Ա

ԱՇՈՏ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ /ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ/ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Քաղաքացիական օրենսգրքի>>  301 հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի դրույթներով,   հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 9)-րդ ենթակետով սահմանված աղյուսակի 16-րդ տողի գործակիցը, հաշվի առնելով  Աշոտ Գալստյանի 2024 թվականի դեկտեմբերի 24–ի՝ իր կողմից կառուցված ինքնակամ շինության օրինականացման վերաբերյալ  դիմումը և <<Հաբշին նախագիծ>>ՍՊ ընկերության 30012025 թվականի տեխնիկական եզրակացությունըորոշում եմ՝

1․Աշոտ Գալստյանին   սեփականության իրավունքով պատկանող 0,136 հա մակերեսով հողամասում  (հասցեն՝ Տաթև համայնք գյուղ Շինուհայր, Կենտրոնական  փողոց, թիվ 5/2) ինքնակամ կառուցված՝ 833,6 քառակուսի մետր արտաքին չափերով անավարտ շինությունը/բնակելի տունը/ (կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2024ERUQZE), որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջող իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու  որպես  Աշոտ Գալստյանի սեփականություն: 

2.Պարտավորեցնել Աշոտ Գալստյանին ինքնակամ շինությունների օրինականացման համար տեղական բյուջեի 900285113123 հաշվեհամարին վճարել 728566,4(յոթ հարյուր քսանութ հազար հինգ հարյուր վաթսունվեց ամբողջ չորս տասնորդական) ՀՀ դրամ՝ (833,6x10000.0x0.0874=728566,4: Որոշման ուժի մեջ մտնելու օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:                                                                                                                     4.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկումից հետո հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Շինուհայր