Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2025 թվականի N 010–Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման, որոշում եմ.

 

 

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր գյուղում գտնվող Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող 09-073-0029-0033 կադաստրային ծածկագրով 0.13794 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը, նրա վրա առկա 253.3 քմ մակերեսով երաժշտական դպրոցի շենքը հասցեավորել որպես ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գյուղ Շինուհայր, 10-րդ փողոց, 6–րդ նրբանցք, թիվ 6 հասցե, ծածկագիր՝ 090128B8AW6E։

2 Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Շինուհայր