Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2024 թվականի N 240-Ա

ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱԼԻՁՈՐ ԳՅՈՒՂԻ 5-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ 0.04805 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ 229,5 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՇԵՆՔ–ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական» օրենսգրքի  301 հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական» օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի դրույթներով,    հաշվի առնելով քաղաքացի Գրիգոր Ավագի Գաբրիելյանի՝ իր սեփական հողամասում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման վերաբերյալ 2024 թվականի դեկտեմբերի 17–ի  թիվ 1176 դիմումը՝ որոշեցի

1․  Գրիգոր Ավագի Գաբրիելյանին  /ծնվ.՝ 02.01.1962թ., ՆՔ՝ 014130769, տրվ. 25.07.2022 թ․, 032-ի կողմից/  սեփականության իրավունքով  պատկանող Տաթև համայնքի Հալիձոր գյուղի  5-րդ փողոցի  թիվ 8 հասցեում գտնվող  0.04805 հա մակերեսով հողամասում  1970- ական թվականներին ինքնակամ կառուցված 229,5 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շենք–շինությունները /Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 13122024-09-0044, ծածկագիր՝ 2024MNYNQM/, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջող իրավունք, ճանաչել օրինական և գրանցել  որպես Գրիգոր Ավագի Գաբրիելյանի սեփականություն: 

 2. Գրիգոր Ավագի Գաբրիելյանին պատկանող հողամասումգտնվող   օժանդակ շենք–շինությունները   մինչև 2001 թվականը կառուցած լինելու փաստի հիմքով արձանագրել, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ, այգեգործական կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասերում  մինչև 2001 թվականի մայիսի 15-ը ինքնակամ կառուցված բնակելի նշանակության (այդ թվում` նաև տնտեսական և օժանդակ) շենքերը    Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22 պրիմ 1 կետի համաձայն  նույն կարգի 22-րդ կետի «ա»  ենթակետով նախատեսված վճարները չեն գանձվում:

                                                   

 3․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։

4․Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկումից հետո հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Շինուհայր