 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ապրիլի 2025 թվականի N 048-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 6-ի «Հողերի կատեգորիան փոխելու մասին» N 710-Ն որոշումը՝ ըստ որի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայր գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.4 հա այլ հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ շինարարության համար», հիմք ընդունելով «Զանգեզուր-95» ԱԿ-ին սեփականության իրավունքով պատկանող «Արտադրական նշանակության օբյեկտների հողեր» նպատակային նշանակությամբ «ՀԷԿ-ի շենքի կառուցման և սպասարկման համար» օգտագործման նպատակով թիվ 1270050 սեփականության իրավունքի 2.2 հա մակերեսով վկայականը, հիմք ընդունելով Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալի կողմից տրված 2025 թվականի մարտի 27-ի N 248 գրությունը, որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ 0.50000 հա 09-073-0128-0022 կադաստրային ծածկագրով, 0.10000 հա 09-073-0130-0202 կադաստրային ծածկագրով, 0.81113 հա 09-073-0130-0206 կադաստրային ծածկագրով և 0.08258 հա 09-073-0130-0203 կադաստրային ծածկագրով հողամասերը դարձնել «Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր» նպատակային նշանակության «Էներգետիկայի» գործառնական նշանակության։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն ընդունելուն հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Շինուհայր