Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2025 թվականի N 052-Ա

ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱԹԵՎ ԳՅՈՒՂԻ 18-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 24 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՎԼԱԴԻԿ ՄԿՐՏԻՉԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0.05630 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՄԻՆՉԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ը ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի  1-ին մասի 24-րդ կետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշման 22.1 կետի դրույթները, հաշվի առնելով  Վլադիկ Մկրտիչի Սարգսյանի  դիմումը, որոշում եմ.

1.ՀՀ Սյունիքի մարզի Տաթև  համայնքի Տաթև գյուղի 18-րդ փողոցի թիվ 24 հասցեում  Վլադիկ Մկրտիչի Սարգսյանին, Լիզա Արամի Սարգսյանին, Համեստ Վլադիկի Սարգսյանին, Շուշանիկ Վլադիկի Սարգսյանին, Հենրի Վլադիկի Սարգսյանին և Գայանե Վլադիկի Սարգսյանին  ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0.05630 հա մակերեսով սեփական հողամասում ինքնակամ կառուցված 299,5քմ  մակերեսով շենք շինությունները, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Վլադիկ Մկրտիչի Սարգսյանի, Լիզա Արամի Սարգսյանի, Համեստ Վլադիկի Սարգսյանի, Շուշանիկ Վլադիկի Սարգսյանի, Հենրի Վլադիկի Սարգսյանի և Գայանե Վլադիկի Սարգսյանի ընդհանուր համատեղ սեփականությունը:

2Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Շինուհայր