 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2025 թվականի N 039-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 25-ի N 2387-Ն որոշման դրույթներով, որոշում եմ՝
1․Համայնքային սեփականության իրավունքով պատկանող Տաթև համայնքի Սվարանց գյուղի Խաչի հող թաղամասի, թիվ 2, թիվ 6 և թիվ 8 հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հետևյալ հասցեն.
Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գյուղ Սվարանց, Խաչի հող թաղամաս, թիվ 2, ծածկագիր՝ 09052F97NHYU․
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Շինուհայր