Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի «Սյունիք 7» համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 4-ի N 369-Ա որոշումը, հաշվի առնելով Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 09-054-0156-0028 կադաստրային ծածկագրով 0․2 հա հողամասի սեփականատեր Գարիկ Հայրապետյանի 2025 թվականի մարտի 11-ի դիմումը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն, ըստ որի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի վարչական տարածքի սահմաններում գտնվող Գարիկ Հայրապետյանի սեփականությունն հանդիսացող «Գյուղատնտեսական» նպատակային նշանակության 0․2 հա մակերեսով «Այլ հողատեսքը» (կադաստրային ծածկագիր՝ 09-054-0156-0028) փոխադրել «Բնակավայրերի» նպատակային նշանակության կատեգորիա «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության՝ հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով:
2․ Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ որոշումն ընդունելու հաջորդող օրվանից։ |