Այսօր: Ուրբաթ, 18 Ապրիլի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



07 մարտի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,1685 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  մասի 21-րդ կետով,  Հայստանի Հանրապետության   «Հողային օրենսգրքի»  48-րդ, 60-րդ, և 76րդ   հոդվածների դրույթներով Հայաստանի Հանրապետության կառավարության  2001թվականիապրիլի 12-ի N 286 որոշման դրույթներով, հիմք ընդունելով Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի18-ի թիվ 45-Ա որոշումը և 2025 թվականի մարտի7-ին Տաթևի համայնքապետարանում կայացած վարձակալության իրավունքի մրցույթի N 01   և մրցույթի արդյունքների ամփոփման մասին N 02 արձանագրությունները,  որոշում եմ.

1 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող <<Գյուղատնտեսական>> նպատակային նշանակության <<Այլ հողատեսք>> գործառնական նշանակության 01685 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-073-0113-0007, վկայական N02042024-09-0010)  25(քսանհինգ) տարի ժամկետով՝  գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալության իրավունքով՝ տարեկան 5000(հինգ հազար) ՀՀ դրամ վճարով տրամադրել Հենրիկ Վահրամի Միրզոյանին(անձ AS0221469, տրված 11062018թ, 032-ից), այսուհետ վարձակալ։

2 Լիազորել Տաթևի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանին՝ Տաթև համայնքի անունից վարձակալի հետ կնքել հողամասի վարձակալության իրավունքով տրամադրման պայմանագիր:

3. Նախազգուշացնել վարձակալին, որ հողամասի վարձակալության իրավունքի տրամադրումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները 30-օրյա ժամկետում պետական գրանցման:

4. Սույն որոշումը
  ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner