Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 64-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները։
2.Վարչական բյուջեի ծախսային մասի 1-ին բաժնի 1-ին խմբի 1-ին դասի (Օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարում) ծրագրի 5129 (Այլ մեքենաներ սարքավորումներ) հոդվածը նվազեցնել 2200000 (երկու միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամով, որից 1020000(մեկ միլիոն քսան հազար) ՀՀ դրամը ավելացնել նույն ծրագրի 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին, իսկ 1180000(մեկ միլիոն մեկ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամը ավելացնել 04.2.4 ոռոգում ծրագրի 5112(Շենքերի և շինությունների շինարարություն) հոդվածին |