Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 42-րդ կետերով և հաշվի առնելով Մարգար Մարտունիկի Գրիգորյանի 2025 թվականի մարտի 6-ի անձնական դիմումը, որոշում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում գտնվող Մարգար Մարտունիկի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 641,1 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տան գործառնական նշանակությունը փոխել համապատասխանաբար՝ 1-ին հարկում գտնվող 95,8քմ որպես խանութ, 212,7 քմ որպես խանութի պահեստային մաս, իսկ 2-րդ հարկի 332,6 քմ որպես հանդիսությունների սրահ։
2․Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը։
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։