Այսօր: Շաբաթ, 26 Հուլիսի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ(ՏԱԹԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐ) ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.0012 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ( ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ՝ 09-097-0116-0030) ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  մասի 31-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասով,  համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N  1920-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>>  2021 թվականի մայիսի  19-ի N 155 դրական եզրակացությունը, հաշվի առնելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը,  որոշման նախագծի կողմ-0 , դեմ-0 , ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի (Տաթև բնակավայր) վարչական տարածքում գտնվող համայնքային  սեփականություն  հանդիսացող, համաձայն հավելվածի՝ 0․0012 հա «Բնակավայրերի»  նպատակային նշանակության այլ հողը՝( կադաստրային ծածկագիր՝ 09-097-0116-0030),   փոխադրել «Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» հողեր կատեգորիա՝ «Էներգետիկայի հողեր»  գործառնական նշանակությամբ` էլեկտրաէներգիայի բախշման կայան տեղադրելու նպատակով:

2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner