Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ-, ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 74-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Հաշվի առնելով , որ 2022 թ-ի բյուջեն հաստատելուց հետո կան չնախատեսված եկամտատեսակներ և ծախսեր, ուստի անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ՝
Եկամուտների գծով՝
Հողի իրացումից մուտքեր-17398241.90 ՀՀ դրամ։
Ծախսերի գծով՝
5112 (Շենքերի ր շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել՝ 9000000 ՀՀ դրամ։
5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել՝ 8398241.90 ՀՀ դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |