Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 63-րդ և 65-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է. Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
-
Տաթև համայնքի վարչական տարածքով անցնող Հ-46 հանրապետական ու միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի երկայնքով գիշերային լուսավորության ցանցի կառուցման ծրագրի համար գնումը անհետաձգելի գնման եղանակով իրականացնելու մասին
-
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի կողմից 2022 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին>> ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 60-Ա որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին
-
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի ամենամյա գույքագրման փաստաթղթերի հաստատման մասին>> 2022 թվականի մարտի 15-ի N 11-Ա որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին
-
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2022 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին>> 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 74-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին
-
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 16-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եվ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության Սունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 19-ի թիվ 34-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 63-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
|