Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 62-րդ և 63-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝
Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 6-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևհամայնքի 2024 թվականի բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի հաղորդման մասին
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2024 թվականի բյուջեի ինն ամիսների կատարման ընթացքի հաղորդման մասին
3. Գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու և որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար առանձնացված 09-108-0102-0004 09-108-0113-0009 09-108-0112-0005 09-108-0001-0042 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սեփականության իրավունքով ամուսիններ Սլավիկ Աշոտի Սիմոնյանին և Ադելա Արշամի Հայրապետյանին անհատույց տրամադրելու մասին
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող «Գյուղատնտեսական» նպատակային նշանակության «Այլ հողատեսք» գործառնական նշանակության 1.38175 հեկտար հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ գյուղի 2–րդ փողոցի թիվ 77/4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը նվիրատվության կարգով օտարելու մասին
6. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից Տաթև համայնքին գյուղատնտեսական տեխնիկայի անհատույց օգտագործման իրավունքով նվիրատվությունն ի գիտություն ընդունելու մասին
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու հերթական նիստի օրը, ժամը որոշելու մասին