Այսօր: Երկուշաբթի, 28 Հուլիսի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱԹԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  42-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին պարբերության 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման, հաշվի առնելով Տաթև համայնքի Տաթև բնակավայրի բնակչւթյան կողմից Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանին 2022 թվականի օգոստոսի 21-ին ուղղված հանրագիրը, 2022 թվականի սեպտեմբերի 8-ին Տաթև բնակավայրում տեղի ունեցած հանրային լսումը և հանրային լսման արձանագրությունը, հիմք ընդունելով «Սվարանցի խաչմերուկից դեպի Կապան գնացող ճանապարհի վրա՝ կամրջի մոտ» գտնվող հողամասի նկատմամբ լիցենզավորված չափագրողի կողմից կազմված հատակագիծը, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ-  քվեարկության արդյունքներով, ավագանին  որոշում է.

1. Տալ հավանություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում առաջարկվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է համայնքի վարչական տարածքի, Տաթև համայնքի Տաթև գյուղի սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.12280 հա «Գյուղատնտեսական» նպատակային նշանակության «Արոտավայրը» (կադաստրային ծածկագիր՝ 09-097-0315-0001-ից) փոխադրել «Բնակավայրերի» նպատակային նշանակության՝ «Հասարակական կառուցապատման»  գործառնական նշանակության` մեկ ընդհանուր հատվածում հեղուկ գազային (պրոպան) վառելիքի, բենզինի և դիզելային վառելիքի լիցքավորման կետ կառուցելու նպատակով:

2.Համայնքի ղեկավարին՝ կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանն ներկայացնել համապատասխան հողաշինարարական փաթեթ:

3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner