Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի «Սյունիք 7» համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 4-ի N 369-Ա որոշումը, հաշվի առնելով Սյունիքի մարզպետի կողմից Տաթև համայնքի ղեկավարին 2025 թվականի ապրիլի 21-ին ուղղված N 01/05/02922-2025 գրությունը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություն, ըստ որի Տաթև համայնքի Խոտ բնակավայրի վարչական տարածքի սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող «Գյուղատնտեսական» նպատակային նշանակության 0․50589 հա մակերեսով «Այլ հողատեսքը» (կադաստրային ծածկագիր՝ 09-047-0102-0006) փոխադրել «Հատուկ նշանակության» կատեգորիա՝ պաշտպանական կարիքների բավարարման նպատակով:
2․ Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ որոշումն ընդունելու հաջորդող օրվանից։ |