Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետը, հիմք ընդունելով Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում 2024 թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցած՝ «Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկումների» արձանագրությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-7 , դեմ -0 , ձեռնպահ -1 , ավագանին որոշում է.
1․ Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում դպրոցական շենքի կառուցման աշխատանքներին.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: