Այսօր: Շաբաթ, 26 Հուլիսի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16–ի N 1708–Ն որոշմամբ սահմանված կարգի 12–րդ կետի  դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 01/16/06037-2022 գրությունն ու ս/թ նոյեմբերի 24-ին Տաթևի համայնքապետարանում անցկացված հանրային լսման թիվ 5 արձանագրությունը, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  կողմ, _-_դեմ, _-_ ձեռնպահ, ավագանին որոշում է.

1.Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ(սուբվենցիաներ) ստանալու նպատակով Տաթև համայնքի կողմից 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման ներկայացվող՝

 1. «Ավտոաշտարակի ձեռք բերում»,

2. «Խոտ գյուղում 296 մ ճանապարհի հիմնանորոգում, ջրահեռացման առուների տեղադրում, մայթերի կառուցում»,

3. «Հալիձոր բնակավայրի համար ոռոգման ջրի ցանցի կառուցում»,

4. «Հարժիս բնակավայրի համար կոյուղու ցանցի կառուցում»,

5. «Շինուհայր բնակավայրի ՆՈՒՀ-ի մեկ մասնաշենքի վերանորոգում»,

6. «Տաթև բնակավայրի մշակույթի տան շենքի վերանորոգում և գույքի համալրում»,

7. «Տաթև համայնքի վարչական տարածքով անցնող Մ-2 միջպետական ու միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի երկայնքով գիշերային լուսավորության ցանցի կառուցում» 

ծրագրային հայտերին՝ համաձայն հավելվածներ 1-ից 7-ի:

2.Բյուջետային ֆինանսավորման հայտերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գնահատման և պետական նպատակային հատկացումներ ստանալու նպատակով:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԱՏ ԳԵՐԱՍԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner