Այսօր: Չորեքշաբթի, 23 Հուլիսի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԱՏ ԳԵՐԱՍԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ» ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.0334 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածի 1–ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին մասի 2–րդ կետով, հաշվի առնելով Տաթև համայնքի Տաթև բնակավայրի Ջղրվան թաղամասի թիվ 4 հասցեի հողամասի սեփականատեր Գոռ Մինասյանի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի դիմումը, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի՝ կողմ-  , դեմ-  , ձեռնպահ-  քվեարկության արդյունքներով,  որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի Ջղրվան թաղամասի թիվ 4/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող <<Բնակավայրերի>> նպատակային նշանակության «Հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության 0.0334 հա հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-097-0116-0034, վկայական N 18092023-09-0019) 407814(չորս հարյուր յոթ հազար ութ հարյուր տասնչորս) ՀՀ դրամ արժեքով ուղղակի վաճառքով օտարել` Գոռ Կոլյայի Մինասյանին(Բնակության հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ․ Տաթև 4–րդ փողոց, տնակ 35, անձ. AP0592054, տրվ. 06.10.2016թ., 032-ի կողմից), նշված հողամասին կից գտնվող, սեփականության իրավունքով նրան պատկանող ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև բնակավայրի Ջղրվան թաղամասի թիվ 4 հասցեում գտնվող 09–097–0116–0029 կադաստրային ծածկագրով 0.3 հա <<Բնակավայրերի>> նպատակային նշանակության «Հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության հողամասի ընդլայնման և վերջինիս վրա կառուցվող «Հանրային սննդի կետ»–ի համար սպասարկման գոտի ապահովելու նպատակով:

2. Պարտավորեցնել Գոռ Կոլյայի Մինասյանին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ Տաթև համայնքի բյուջեից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով՝ Տաթև համայնքի 900285113123 բյուջտային հաշվին վճարել 50000/հիսուն հազար/ ՀՀ դրամ:

3․ Համայնքի ղեկավարին՝  իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԱՏ ԳԵՐԱՍԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.35 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner