Այսօր: Չորեքշաբթի, 13 Օգոստոսի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 45-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2023 թվականի N 45-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16–ի N 1708–Ն որոշմամբ սահմանված կարգի 12–րդ կետի  դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետի 2023 թվականի հունիսի 12-ի N 01/16/04055-2023 գրությունն ու ս/թ հոկտեմբերի 30-ին Տաթևի համայնքապետարանում անցկացված հանրային լսման թիվ 1 արձանագրությունը, համաձայն համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով  կողմ-8, դեմ-0,  ձեռնպահ-0, ավագանին որոշում է`

1.Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ(սուբվենցիաներ) ստանալու նպատակով Տաթև համայնքի կողմից 2024 թվականի բյուջետային ֆինանսավորման ներկայացվող՝

 1. Տաթև համայնքի համար «Ավտոաշտարակի ձեռք բերում»,

2Տաթև համայնքի «Շինուհայր բնակավայրում 380 մ ճանապարհի հիմնանորոգում, ջրահեռացման առուների տեղադրում, մայթերի կառուցում»,

3․ Տաթև համայնքի «Տաթև, Խոտ, Հալիձոր, Հարժիս  բնակավայրերի մշակույթի տան  շենքերի և Սվարանց բնակավայրի վարչական շենքի վերանորոգում »,

4. Տաթև համայնքի «Հարժիս բնակավայրի համար կոյուղու ցանցի կառուցում»,

5. Տաթև համայնքի «Շինուհայր բնակավայրի ՆՈՒՀ–ի շենքի առանձին հատվածների վերանորոգում և գույքի համալրում»,

6. Տաթև համայնքի «Տաթև, Խոտ, Հալիձոր, Հարժիս  բնակավայրերի մշակույթի տան  շենքերի և Սվարանց բնակավայրի վարչական շենքի համար գույքի ձեռքբերում »,

7․ Տաթև համայնքի համար «Բազմաֆունկցիոնալ էքսկավատորի ձեռք բերում»։

8․ Տաթև համայնքի Տաթև բնակավայրի ՆՈՒՀ-իառանձին հատվածների վերանորոգում և գույքի համալրում

ծրագրային հայտերին՝ համաձայն հավելվածներ 1-ից 8-ի:

2.Բյուջետային ֆինանսավորման հայտերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ գնահատման և պետական նպատակային հատկացումներ ստանալու նպատակով:

3․ Համայնքի 2023 և 2024 թվականների բյուջեների եկամտային և ծախսային մասերում ըստ անհրաժեշտության  իրականացնել համապատասխան փոփոխություններ։ 

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։


Կողմ -8

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՊԱՐՈՒՅՐ

ԳԵՐԱՍԻՄՅԱՆ ՄԱՐԱՏ

ԴԱՂՈՒՆՑ ՏԱԹԵՎԻԿ

ԼԱԼԱՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՍՅԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԼԱԴԻՄԻՐՅԱՆ ՆԱՌԱ

ՓԱՐՍՅԱՆ ԵԳՈՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner